211652_close_icon
views-count12893 դիտում article-date 18:44 28-09-2024

Գողության դեպք՝ Երևանում․ «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 50 հազար ռուբլի․ ազգությամբ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 22-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Մարիամ  Ա․-ն  և հայտնել, որ Արմենակյան փողոցի 13/1 հասցեում գործող «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 300 հազար դրամի համարժեք ռուբլի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Դիպլոշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աշխատակիցը հանդիսանում է Երևանի բնակիչ 59-ամյա Նվարդ Հ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Մարիամ  Ա․-ն «Լա Կասա» հյուրանոցի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր