211652_close_icon
views-count1105 դիտում article-date 19:10 20-08-2025

2 օրում առանց տոմսի երթեւեկելու համար կազմվել է 110 արձանագրություն

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։

Նմանատիպ նյութեր