Հավաքական անվտանգության հարցերն առանց Ռուսաստանի լուծելն ուտոպիա է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ. Լավրով
Աշխարհում հավաքական անվտանգության հարցերը հնարավոր չի լինի լուծել առանց Ռուսաստանի մասնակցության. Արևմուտքը հասկանում է, որ սա «ուտոպիա է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ բանակցություններից հետո։
«Մենք չենք կարող համաձայնվել այն բանի հետ, որ հիմա առաջարկվում է անվտանգության հարցերը, հավաքական անվտանգությունը լուծել առանց Ռուսաստանի Դաշնության։ Սա չի աշխատի։ Մենք արդեն մեկ անգամ չէ, որ բացատրել ենք, որ Ռուսաստանը չի չափազանցնում իր շահերը, բայց մենք կպաշտպանենք մեր օրինական շահերը վճռականորեն և խստորեն։ Եվ ես վստահ եմ, որ Արևմուտքում, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում, հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի Դաշնության առանց անվտանգության ապահովման հարցերի լուրջ քննարկումը ուտոպիա է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։