Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական
Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։
Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի կարելի է արագ հասնել, եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնվի Դոնբասի մնացած մասը հանձնել Ռուսաստանին։
Փոխարենը, պնդվում է, որ ներկայիս առաջնագծի երկայնքով կլինի հրադադար և անվտանգության երաշխիքներ՝ ինչպես Կիևի, այնպես էլ Եվրոպայի համար։
Թրամփը Պուտինի հետ հանդիպումը անվանել է հրաշալի և արդյունավետ։ Դրանից հետո նա զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին և ԵՄ երկրների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։