211652_close_icon

Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների գործադուլի պատճառով

views-count199 դիտում article-date 20:35 16-08-2025
Կանադայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով․ այսօր վաղ առավոտյան ավելի քան 10,000 ուղեկցորդներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ կաթվածահար անելով ուղևորափոխադրումը ճանապարհորդական սեզոնի ամենաթեժ շրջանում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Վերջիններս բողոքում են վարձատրման կարգի դեմ, որի համաձայն նրանք վճարվում են միայն օդում գտնվող ինքնաթիռում անցկացրած ժամանակի համար, մինչդեռ ուղեկցորդները պնդում են, որ աշխատավարձը պետք է ներառի նաև այն ժամանակը, որ նրանք ծախսում են գետնի վրա՝ սպասեցման կամ՝ ուղևորներին ինքնաթիռ նստեցնելուն օգնելու վրա։
 

Նմանատիպ նյութեր