ԱԹՍ–ների հարձակում Կուրսկի մարզում. տղամարդն ու նրա 13–ամյա որդին մահացել են
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Ըստ Sputnik Արմենիա-ի՝ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ռիլսկի շրջանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 52-ամյա տղամարդը և նրա 13-ամյա որդին։ Հարձակման հետևանքով մեքենան հրկիզվել է, և նրանք մահացել են տեղում։ Խորին ցավակցություններս ընտանիքին։ Սա սարսափելի մահ է, սարսափելի կորուստ», - գրել է Խինշտեյնը իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։