Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է
Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։
Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։
«Գազայի հատվածում 40 000 նորածին, ինչպես նաև 100 000 հղի և կրծքով կերակրող կանայք տառապում են թերսնուցումից։ Գազայի հատվածում ջրի աղտոտվածության զգալի աճ կա», – նշել է նա։