6370 դիտում
13:59 08-02-2020
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է, այն հասել է 722-ի
Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հաղորդել է Չինաստանի Հիգիենայի և առողջության պետական կոմիտեն: Վերջին տվյալներով՝ ապաքինվածների թիվը 2050 է:
Ընդհանուր առմամբ, կոմիտեի տվյալներով՝ Չինաստանի տարածքում հաստատվել է թոքաբորբի 31 հազար 774 դեպք, որից 6 հազար 100-ի դեպքում իրավիճակը ծանր է: Հիվանդներից 27 հազար 657-ի դեպքում կասկածվում է կորոնավիրուս:
Մեկ օր առաջ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 637 մահվան, 1540 ապաքինման և 31 հազար 211 ինֆեկցիայով վարակման դեպքի մասին:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից Չինաստանի Վուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Ներկայում Չինաստանից բացի, հիվանդության դեպք գրանցվել է 24 երկրում, այդ թվում Ռուսաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, պատկան մարմինները շարունակում են խիստ հսկողությունը սահմանային կետերում: Հայաստանը ստացել է նաև կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
12:18 03-02-2020
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի
4660 դիտում
13:10 07-02-2020
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 636-ի
786 դիտում
15:51 11-06-2020
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 416 հազարից
Այս բաժնից
1042 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
862 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1126 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild