Ի՞նչ դեպքում հայ վարորդները պատրաստ կլինեն բեռներ տեղափոխել Ադրբեջանի տարածքով. փորձագետի կարծիք
Ըստ իս, այսօր մենք պատրաստ չենք ազատորեն տեղաշարժվել Ադրբեջանի տարածքով։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժին։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Եղիշե Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ թշնամանքը հոգեբանական գործոն է, որը հնարավոր չէ անմիջապես հաղթահարել, այն ներկա կլինի, դժվարություններ կառաջանան։ Փորձագետը պարզաբանել է, որ ամեն ինչ պետք է սկսվի վստահության ամրապնդումից։
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը հիշեցրել է, որ նույն ֆրանսիացիներն ու գերմանացիները մի ժամանակ կարողացան ընդհանուր լեզու գտնել և լուծել խնդիրները, որոնք, հավանաբար, նույնպես առաջանում էին փոխհարաբերվելիս։
«Եթե, օրինակ, մենք սկսենք Իրան մեկնել ոչ թե Մեղրիով, այլ Ջուլֆայով, դա արդեն մի գործոն է, որի մասին պետք է մտածել»,- հավելել է նա։ Փորձագետը պարզաբանել է, որ տեխնիկական տեսանկյունից հնարավոր է ստեղծել փոքր խումբ՝ բեռներն ուղեկցելու համար։
«Ահա թե ինչ էինք անում դժվար տարիներին, երբ Վրաստանը պատերազմի մեջ էր, քաղաքացիական պատերազմ էր, և օսերը կռվում էին ինգուշների դեմ։ Այդ ժամանակ մենք տեղական իշխանությունների օգնությամբ բեռների ուղեկցում էինք կազմակերպում։ Դրանք 12-15 ավտոմեքենաներից բաղկացած շարասյուներ էին։ Դա միջին թիվն է, որը կարելի է ինչ-որ կերպ պաշտպանել և վստահ լինել, որ բեռը կարող է փոքր ուժերով հասնել նշանակման վայր։ Մենք այդկերպ էինք անցնում Վրաստանով, Օսեթիայով և Կաբարդինո-Բալկարիայով։
Մենք անցել ենք այդ ամենի միջով։ Եվ այստեղ ինչ-որ բան հորինելու կարիք չկա։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք ձեզ հուշել, թե ինչպես դա անել։ Կնքվում է պայմանագիր բեռների ուղեկցման վերաբերյալ, ծառայության համար վճարվում է որոշակի գումար՝ այն ակնկալիքով, որ ժամանակի ընթացքում բոլորը կսովորեն այն փաստին, որ այդ տարածքով անցնում են հայկական ավտոմեքենաներ։ Այդպես էր նաև Վրաստանում։ Այնտեղ որոշ ժամանակ անց մենք դադարեցինք վճարել ուղեկցողների համար։ Դա տեղի ունեցավ մի ակնթարթում»,- նշել է Եղիշե Հովհաննիսյանը։