ԵՄ-ն 2 մլրդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական ֆոնդի ծավալը, որից վճարում է Կիևին մատակարարվող զենքի համար
Եվրամիությունը 2,2 մլրդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական ֆոնդի ծավալները, որտեղից վճարվում են Ուկրաինա զենքի մատակարարումները. այդ ծավալը մինչեւ 2027թ. հասնելու է 7,979 մլրդ եվրոյի։ Այս մասին նշվել է երեքշաբթի ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարությունում։
«ԵՄ-ի Խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական ֆոնդի ֆինանսական շեմը մինչեւ 2027թ. 7,979 մլրդ եվրոյի հասցնելու մասին որոշումը, ինչը թույլ կտա բավարարել հավելյալ ֆինանսական պահանջմունքները»,- նշվել է հայտարարությունում։
Մինչ այդ ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել այդ ֆոնդից արդեն մարտին ԵՄ-ի երկրներին հատկացնել 1 մլրդ եվրո՝ փոխհատուցելու համար սեփական ռազմավարական պաշարներից Կիեւ ուղարկված շտապ մատակարարումները։