211652_close_icon

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել  Սևակ Համբարձումյանը

views-count565 դիտում article-date 17:21 11-08-2025
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Լևոն Գրիգորյանը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար՝ Սևակ Համբարձումյանը։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Օրենքով սահմանված է, որ տվյալ դատարանի նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում դատարանի ամենափորձառու (կամ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագ) դատավորը կատարում է նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը։

Վերաքննիչ դատարանների նախագահի թափուր պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը իրավական նորմերին ու օրակարգին համապատասխան նախաձեռնում է նոր նախագահի ընտրության գործընթաց։

Նախագահի նոր ընտրության ենթադրյալ ժամկետ օրենքով հստակ որոշված չէ, սակայն գործընթացը մեկնարկում է անմիջապես պաշտոնի թափուր մնալուց հետո և ավարտվում է ինչպես թեկնածուների առաջադրման և ստուգման, այնպես էլ խորհրդի քվեարկության փուլերում, դատարանի բնականոն աշխատանքի շեղում թույլ չտալու նպատակով:

Այս ընթացքում վերոնշյալ պաշտոնակատարները ամբողջ ծավալով իրականացնում են տվյալ դատարանի նախագահի գործառույթները»,–հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակը։

Նմանատիպ նյութեր