211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:55 10-08-2025

Իսրայելցի նախարարը կոչ է արել վերացնել Պաղեստինը

Ես կդիմեմ վարչապետին՝ խնդրանքով կառավարության առաջիկա նիստում ներկայացնել Պաղեստինյան ինքնավարության վերացմանն ուղղված անհապաղ օպերատիվ միջոցառումները։ Այս մասին սոցցանցերում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

«Սա պետք է դառնա ահաբեկիչ Աբու Մազենի՝ «պաղեստինյան պետության» մասին երևակայությունների պատասխանը՝ նրա գլխավորած ահաբեկչական իշխանության ոչնչացումը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր