Ուժեղ գմփոց լսեցինք, ծանր երկաթները թափվել էին վրան. նոր մանրամասներ` Շիրակավանի ողբերգական դեպքից. Oragir.News
Շիրակավանում նոր կառուցվող դպրոցում վերամբարձ կռունկի վրայի երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա։ Արտյոմ Ծերունյանը
հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Oragir.News-ի լրագրողն է եղել Շիրակավանում, զրուցել Արտյոմ Ծերունյանի համաքաղաքացիների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:
Գյուղ են ժամանել քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:
Ըստ նախնակնա տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհաննես Պողոսյանի և Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ:
Դեպքի փատով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։