211652_close_icon

Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել ․Կարինե Տոնոյան

views-count598 դիտում article-date 22:32 06-08-2025
Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթացա 9- րդ դասարանի հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխակերպած դասագրքի ընդամենը մի քանի թեմաների հետ.... հրաշալի հնարավորություն են տվել մեզ` մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին, թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը: Այդ վայ-հեղինակներին մի խելացի մարդ չի հանդիպել, որ հիշեցնի, որ իրենց գրած ցնդաբանությունների ժամանակակիցն են այդ երեխաները, և իրենցից լավ գիտեն, թե ինչ բերեցին կիկոլիստ իշխանազավթները մեր Հայրենիքի գլխին.... էյ, միամիտներ, դուք իրո՞ք մտածում եք, որ այս սերունդն այդքան խոտակեր է, ասենք տուն ու բնօրրան կորցրած 9-րդ դասարանցի արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9-րդ դասարանցուն ո՞նց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու.... ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել..... իրենց իսկ աշակերտներն են նրանց դատելու....»։

Նմանատիպ նյութեր