211652_close_icon

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց, բոլորը եղել են «07»-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9280 դիտում article-date 21:14 05-08-2025
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևանի համապատասխան մանկական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և բոլորը ընտանիքի անդամներ են։

Նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր