211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ հայտնի է պատճառը

views-count32700 դիտում article-date 19:52 08-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Մնացականյանի գլխավորությամբ։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր