211652_close_icon
views-count292 դիտում article-date 20:02 20-10-2020

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր էր Եվրոպայի Պրեմիեր Lիգա ստեղծել

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում մասնակցելու Եվրոպայի Պրեմիեր Lիգա հնարավոր մրցաշարին, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/20/sky-sports%e2%80%a4-%d5%b4%d5%ab-%d5%b7%d5%a1%d6%80%d6%84-%d5%a9%d5%b8%d6%83-%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6/]Armsport.am[/url]-ը: Այս պահին ընթանում է ներդրողների որոնումը ՝ լիգայի գործունեությունն ապահովելու համար: Այս նպատակի համար անհրաժեշտ է 6 միլիարդ դոլար: Հնարավոր է, որ անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն JP Morgan բանկի կողմից: Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի մեկ տասնյակից ավելի թիմեր բանակցություններ են վարում հավաական մրցաշարին միանալու համար: Օրինակ՝ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» համարվում են առաջնությանը միանալու թեկնածուներ: Մասնակցության համար յուրաքանչյուր թիմ կստանա ավելի քան հարյուր միլիոն դոլար: Եթե ​​Եվրոպական Պրեմիեր լիգան մեկնարկի, դա կլինի աշխարհի ամենահարուստ ակումբային մրցաշարը:

Նմանատիպ նյութեր