211652_close_icon
views-count3246 դիտում article-date 15:04 23-02-2022

Իտալական գրանդները կպայքարեն Մխիթարյանի տրանսֆերի համար. Armsport.am

«Ինտերը» և «Միլանը» հետաքրքրված են «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով;

Ֆուտբոլային առաջիկա տրանսֆերային շուկայի ամենապահանջված խաղացողներից մեկը, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է։ Հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ Հռոմից և տեղափոխվել իտալական երկու առաջատար ակումբներից մեկը՝ «Ինտեր» կամ «Միլան»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն այս ամառ լրանում է, և մայրաքաղաքային ակումբը չի ծրագրում երկարաձգել այն, հայտնում է Armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ փնտրում են այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է արագություն մտցնել կիսապաշտպանությունում, և հայ խաղացողը կարող է ճիշտ ձեռքբերում լինել, քանի որ նա ի վիճակի է խաղալ տարբեր դիրքերում կիսապաշտպանությունում՝ 3-5-2 և 4-2-3-1 սխեմաներում, և այդ պատճառով նա կհարմարվի Սիմոնե Ինձագիի և Ստեֆանո Պիոլիի մարտավարությանը։

Իր հերթին Fantamaster-ը գրում է, որ «Ռոման» դեռ չի կողմնորոշվել Մխիթարյանի ապագայի հարցում։ Պայմանագիրը, որը կապում է Մխիթարյանին թիմի հետ, ավարտվում է հունիսին, և մինչ այժմ խաղացողի գործակալի հետ հնարավոր երկարաձգման մասին որևէ խոսակցություն չի եղել: Հետևաբար, հնարավոր է, որ ամռանը հայ ֆուտբոլիստը կհեռանա Հռոմից։

Ավելի վաղ ռուսական և իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։

Նմանատիպ նյութեր