211652_close_icon
views-count2750 դիտում article-date 18:20 28-05-2022

Ֆրանսիական թոփ ակումբներները կպայքարեն Սպերցյանի տրանսֆերի համար

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա:

Ինչպես տեղեկացնում է twitter-յան Armenie Football էջը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը» և «Մոնակոն»։ Ըստ աղբյուրի՝ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ և կատարելով 4 արդյունավետ փոխանցում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է երեք միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր