211652_close_icon

Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավորին մեղավոր են ճանաչել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

views-count625 դիտում article-date 23:05 04-08-2025
Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանը, այսպես կոչված, «ադրբեջանական գործով» Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին մեղավոր է ճանաչել ընտրովի պաշտոնատար անձանց կաշառելու մեջ, հայտնում է ZDFheute-ն։ 

Նա դատապարտվել է ինն ամսվա պայմանական ազատազրկման։ Դատավարությունը տևել է վեց ամիս։

Մյունխենի գլխավոր դատախազությունը Լինտներին մեղադրել է ադրբեջանական միջոցներով այլ ընտրովի պաշտոնատար անձանց կաշառելու մեջ։ Նա մտադիր է եղել հասնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանամետ քվեարկության։
2008-2016 թվականներին Լինտները կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է շուրջ չորս միլիոն եվրո։ Նա 33 տարի աշխատել է Բունդեսթագում և մինչև 2010 թվականը եղել է ԵԽԽՎ անդամ։ 

Կաշառակերության մեղադրանքների կենտրոնում է հայտնվել նաև Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր՝ Կարին Շտրենցը։ Նա նույնպես ԵԽԽՎ անդամ էր և համարվում էր Ադրբեջանի համոզված կողմնակիցը։ Հաղորդվում է, որ նա դեմ է քվեարկել երկրում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունմանը։ 

Ադրբեջանում իշխում է Ալիևի ավտորիտար վարչակարգը։ Հատկապես խնդրահարույց է համարվում վերաբերմունքը ռեժիմի քննադատների նկատմամբ։ 2001 թվականի հունվարին Ադրբեջանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, որը հիմնականում հավատարիմ է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը։ Այդ ժամանակվանից ի վեր երկիրը փորձում է ազդել քվեարկության արդյունքների վրա՝ ի շահ իրեն։

Նմանատիպ նյութեր