Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազայի հատվածը
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը աղոթքի համար բարձրացել է Տաճարի լեռ, որտեղ հայտարարել է, որ պետք է գրավել ամբողջ Գազայի հատվածը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ մանրամասնելով, որ դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես է նախարարն աղոթում Տաճարի լեռ բարձրացած այլ հրեաների հետ:
Իր այցի ընթացքում Բեն Գվիրն, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողություններին, համոզմունք է հայտնել, որ նրա նպատակն է ճնշում գործադրել Իսրայելի վրա:
Նա հայտարարել է, որ պետք է գրավել ամբողջ Գազայի հատվածը և Իսրայելի իրավազորությունը տարածել այնտեղ, ինչպես նաև վտարել ՀԱՄԱՍ-ի բոլոր կողմնակիցներին և խրախուսել կամավոր ներգաղթը։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բեն Գվիրը բարձրացել է Տաճարի լեռ՝ երկուսուկես ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր։