211652_close_icon

Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Սառնաղբյուրում գազանջատումներ կլինեն

views-count670 դիտում article-date 09:32 02-08-2025
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նմանատիպ նյութեր