211652_close_icon

Գագիկ Ծառուկյանի քաղաքական վարկանիշը նկատելիորեն աճել է. Արամ Ավետիսյան. Hayq.News

views-count3145 դիտում article-date 14:32 30-07-2025
Քաղաքական դաշտում առկա իրողությունները վերլուծելով՝ նկատում եմ, որ նախընտրական տարվան ընդառաջ կան գործիչներ, որոնց հեղինակությունը  լուրջ անկում է ապրում՝ չնայած նրանց կողմից գործադրվող ճիգերի, և կան գործիչներ, որոնց վարկանիշը նկատելիորեն աճում է, ավելին, նրանց ներկայացվածությունը քաղաքական դաշտում՝ սպասված է:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նման գործիչներից է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում քաղաքական վարկանիշը մեր հասարակության մոտ նկատելիորեն աճել է: Գուցե կլինեն մարդիկ, ովքեր հարց կտան՝  ինչպե՞ս, երբ Ծառուկյանը ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում:  

Պատճառը շատ պարզ է, այո,  չնայած Ծառուկյանը դեռ ակտիվ քաղաքականության մեջ չէ, բայց առանց որևէ քաղաքական շահ հետապնդելու, նա մշտապես ակտիվ շփումների մեջ է մեր ժողովրդի հետ՝ որպես բարեգործ-բարերարի: Մարդիկ նրան դիմում են տարբեր հարցերով, որոնք չեն մնում անպատասխան: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը, լինելով բարերար, միշտ  պահում է կապը մեր ժողովրդի հետ, ի տարբերություն բազմաթիվ պոպուլիստ քաղաքական գործիչների, որոնք ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտություն ու երբեք ժողովրդի <<մատից փուշ հանած>> չկան:

Իսկ մեր ժողովուրդը՝ լինելով խորագերտ, ամեն ինչ հրաշալի հասկանում է,  գիտի  գնահատել ազնիվ գործիչներին:

Ահա թե ինչու, իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ նախընտրական տարում ԲՀԿ առաջնորդի հեղինակությունը շարունակելու է աճել, ասեմ ավելին, նրա տեղը քաղաքական դաշտում շատ ավելի պահանջված է լինելու: Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ Ծառուկյանը միշտ եղել է կոնստուկտիվ քաղաքական գործիչ՝ անկախ այդ պահին քաղաքական վայրիվերումների:  Կարծում եմ, այս հարցում շատերդ ինձ հետ կլինեք համակարծիք:

Արամ Ավետիսյան, քաղաքագետ

Նմանատիպ նյութեր