211652_close_icon

Եթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ Մինասյան

views-count745 դիտում article-date 12:15 30-07-2025
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ նախարար նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:

Ճշտող հարցին՝ առաջարկ էլ չի ստացե՞լ, Մինասյանը պատասխանեց. «Առաջարկ էլ չի եղել,  որովհետև ասել եմ՝ մանդատս որևէ պաշտոնի հետ չեմ փոխելու»:

Ինչ վերաբերում է հարցին, եթե չի նշանակվելու, ինչի՞ համար են նման հրապարակումները, նա նշեց. «Ով մնում է լուսանցքում, իմ նկարով մի բան գրում է»:

Սարիկ Մինասյանը հավելեց, որ եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնի:

«Եթե համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, միշտ աշխատել եմ ու անսովոր է ինձ համար:

Գյումրեցու վստահությունը չեմ փոխի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Սարիկ Մինասյանը բազմիցս հայտարարել է, որ Գյումրու ավագանու անդամի մանդատը վայր չի դնելու:

Նմանատիպ նյութեր