Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի
«Հեղաշրջման պլանի» քրեական վարույթով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի։
Նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ: Նման որոշում կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
Այս մասին հայտնել է նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։
Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով: