211652_close_icon

Հաքերային խմբերը ստանձնել են «Աերոֆլոտ»-ի ներքին տեղեկատվական ենթակառուցվածքի դեմ գրոհի պատասխանատվությունը

views-count655 դիտում article-date 14:50 28-07-2025
Հաքերային խմբերը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապվածները, պնդում են, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության տեղեկատվական համակարգերի աննախադեպ խափանումը, որը կոլապսի է հանգեցրել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, իրենց ձեռքի գործն է։

Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ համակարգչային խափանման պատճառով երկու ուղղություններով 42 չվերթ չեղարկվել է։

Հայտարարության մեջ հաքերները պնդում են, որ իրենց գործողության նախապատրաստական ​​աշխատանքները կատարվել են ամբողջ մեկ տարի։ Այս ընթացքում նրանց, ենթադրաբար, հաջողվել է ոչ միայն ներթափանցել ավիաընկերության կորպորատիվ ցանց, այլև մուտք գործել ամենակարևոր համակարգեր, այդ թվում՝ չվերթների պատմության տվյալների բազաներ, ամրագրման համակարգեր, ներքին փաստաթղթաշրջանառությանը և նույնիսկ կառավարման հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Այս մասին նշում է Baza Telegram ալիքը։

Բացի այդ, հաքերները պնդում են, որ ոչնչացրել են մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվերներ և գողացել ավելի քան 20 տերաբայթ գաղտնի տվյալներ։

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, դա կլինի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ կիբեռհարձակումներից մեկը։ Սակայն հարկ է նշել, որ հաքերային խմբերի հայտարարությունները շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և վնասի մասշտաբները սովորաբար այնքան էլ նշանակալի չեն, որքան նրանք պնդում են։ Մինչ օրս հաքերային հարձակումը հաստատող պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

Նմանատիպ նյութեր