Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձուկը կծել է 7-ամյա երեխայի
Շնաձուկը կծել ու վիրավորել է յոթնամյա երեխայի, որը լողում էր Ֆրանսիական Պոլինեզիայի ջրերում։ Այս մասին շաբաթ օրը AFP-ին հայտնել է հրշեջ ծառայությունը։
Ուրբաթ օրը Մարկիզյան կղզեխմբի գլխավոր կղզու՝ Նուկու Հիվայի Տայոհաե ծովածոցում, մոտ 10 երեխա խաղում ու ցատկոտում էր, երբ շնաձուկը կծել է նրանցից մեկի ձեռքն ու ոտքը։
«Ես 35 տարեկան եմ և առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Դրանք երկար ու խորը վերքեր էին։ Հավանաբար, դա կապված է ձկների մնացորդների հետ, որոնք ձկնորսները նետում են այդ տարածքում։ Այստեղ շատ շնաձկներ կան, օրինակ՝ սևալողակ, մուրճագլուխ և կիտրոնային շնաձկներ», - պատմել է լուրջ վնասվածքներ ստացած երեխային օգնություն ցուցաբերած հրշեջը։
Երեխային տեղափոխել են կղզու փոքր հիվանդանոց, այնուհետև օդային ճանապարհով՝ Նուկու Հիվայից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաիթիի՝ Ֆրանսիական Պոլինեզիայի հիվանդանոցային կենտրոն։ Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձկների հարձակումները հազվադեպ են և ամենից հաճախ թիրախավորում են ստորջրյա որսով զբաղվողներին կամ շնաձկներին կերակրող մարդկանց, ինչն արգելված գործունեություն է։