211652_close_icon

Գերմանացի թոշակառուներին տհաճ անակնկալ է սպասվում

views-count379 դիտում article-date 16:00 27-07-2025
Ոմանց համար սա նորություն է, բայց գերմանացիների համար՝ ոչ այնքան։ Նրանք վաղուց հասկացել են, որ ստիպված կլինեն աշխատել մինչև մահ։ Ամեն դեպքում, սա այն է, ինչ գերմանացի քաղաքական գործիչներն են ուզում։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն կոչ է արել բարեփոխել կենսաթոշակային համակարգը: Նա մտադրվել է վաղաժամ թոշակի անցնելու 63 տարեկան չափորոշիչը բարձրացնել և երկրում թոշակի անցնելու տարիքը սահմանել մինչև 70 տարեկան։

«Այլ երկրների համեմատ գերմանացիները քիչ են աշխատում, իսկ ժողովրդագրական փոփոխությունները և կյանքի տևողության աճը թոշակի անցնելու տարիքի բարձրացումը դարձնում են անխուսափելի», - նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։

Նախարարը քաղաքացիներին ուղղված իր կոչը ներկայացնում է որպես զոհաբերություն պետությանը և համակարգին հարկեր և ֆինանսներ ապահովելու համար. «Շատերի համար կյանքում երջանկությունը հնարավորինս շուտ թոշակի անցնելու մեջ չէ, այլ իրենց փորձը շարունակաբար ներդնելու մեջ»։
 

Նմանատիպ նյութեր