Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստին պետությունը. Սթարմեր
Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստին Պետությունը՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Քիր Սթարմերի խոսքով՝ դա տեղի կունենա Գազայի հատվածում հրադադարից հետո։
«Մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության ուղղությամբ՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը»,- նշել է պաշտոնյան։
Սթարմերն ընդգծել է՝ երկու պետության բանաձևը հակամարտության կարգավորման միակ լուծումն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտահոգություն է հայտնել, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը սրվել է: Նա խոստացել է ջանքեր գործադրել՝ պաղեստինցիներին սնունդ և հումանիտար այլ աջակցություն տրամադրելու համար:
«Նաև կտարհանենք այն երեխաներին, որոնք անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն։ Այս մարդասիրական աղետը պետք է դադարեցվի»,- շեշտել է Սթարմերը։