Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումն այսօր արդիական չէ. Հաջիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումն այսօր արդիական չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ լարվածության սրումը օրակարգում չեն։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- ասել է նա։