«Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում ՄԱԿ-ի միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը
«Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում ՄԱԿ-ի առաքելության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը․ զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի 4 աշխատակից։
Ապրիլի սկզբին Քենիայի օդուժը հարվածներ էր հասցրել Սոմալիում «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման դիրքերին։ Դա Գարիսայում համալսարանական համալիրի վրա հարձակման Քենիայի պատասխանն էր․ այդ ժամանակ զոհվել էր 148 մարդ, հիմնականում՝ ուսանողներ։ «Աշ-Շաբաբի» նպատակը շարիաթի օրենքներով պետություն ստեղծելն է։