211652_close_icon

Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից․ Սուրեն Սուրենյանց

views-count991 դիտում article-date 09:22 25-07-2025
Նիկոլ Փաշինյանն երեկվա հանդիպման ժամանակ Միխայիլ Միշուստինին վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ինչքան էլ Փաշինյանը 2026-ին ընդառաջ իշխանության վերարտադրության քարոզչական նարատիվը դարձրել է հակառուսականությունը, նա հասկանում է, որ Հայաստանի տնտեսությունը, էներգետիկ համակարգը և առևտրային շուկաները դեռևս սերտորեն կապված են Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ:

Հետևաբար, Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից:

Այնուամենայնիվ, Միշուստինի- Փաշինյան հանդիպման մասին ռուսական մեկնաբանություններում գերիշխող էին մտահոգության նոտաները:

Թերևս, սրանով է բացատրվում Երևանից այսօր հնչած մի հայտարարություն: «Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- ասել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը: Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը տրամագծորեն հակառակն էր պնդում...»,-գրել է Սուրենյանցը։

Նմանատիպ նյութեր