211652_close_icon

ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությունն առաջիկա շաբաթներին կայցելի Իրան

views-count655 դիտում article-date 20:50 23-07-2025
Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությունն առաջիկա շաբաթներին կայցելի Իրան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

Հիշեցնենք՝ դեռ հուլիսի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները լքել էին Իրանը՝ գործակալության հետ համագործակցության դադարեցման պատճառով։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին FoxNews-ին տված հարցազրույցում ասել էր՝ մենք շարունակում ենք աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ, մեզ աշխատանքի նոր կարգ է պետք, քանի որ օբյեկտները ոչնչացվել են։ Կախված աշխատանքի կարգից՝ դա (տեսուչների վերադարձը) հնարավոր է։ 

Նմանատիպ նյութեր