Ավտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավանում բախվել են «Volkswagen Multivan»-ը և «Opel Astra»-ն․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Multivan» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանենրը և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կառլեն Նասիլյանը, Արմեն Սահակյանը և Ժորա Շահբազյանը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։