Բարդուղ Գալստյանը բացարձակ ստեր է փչել իմ ունեցվածքի վերաբերյալ. Արտակ Բեգլարյան
Հուլիսի 19-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը «Բաց հարթակ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր Բարդուղ Գալստյանին, ով զրպարտություններ ու վիրավորանքներ է տեղացել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մեկնարկած պայքարի և անձամբ իմ դեմ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, նա բացարձակ ստեր է փչել իմ ունեցվածքի վերաբերյալ ու մեղադրել «թալանի» և այլ հորինվածքների մեջ: Դե իսկ լրագրողն էլ իր հարցերով խթանել է զրպարտությունների ու վիրավորանքների հնչեցումը հանրայինի եթերով: Վերջում էլ համացանցում հրապարակված նյութի վերնագիրը դրել են լրիվ զրպարտչական ու վիրավորական բնույթի՝ հստակորեն ջուր լցնելով արցախցիների դեմ իշխանությունների կեղտոտ քարոզչության ջրաղացին:
Էլ չեմ անդրադառնում Բարդուղ Գալստյանի ու տվյալ լրատվամիջոցի տեսակին, նրանց դրդապատճառներին ու մակարդակին:
Կարճ ասեմ. պատեհապաշտ զրպարտիչնե՛ր, դուք ստիպված եք լինելու ներողություն խնդրել, հերքում տալ և փոխհատուցում վճարել ձեր անբարոյական վարքի համար: Կհանդիպենք դատարանում և այլ հնարավոր ատյաններում»։