Թրամփը կարող է հանդիպել Պուտինի հետ վերջնաժամկետի օրը՝ սեպտեմբերի 3-ին. The Times
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարող է եռակողմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների շրջանակներում, որը տեղի կունենա Պեկինում սեպտեմբերի 3-ին: Այս մասին հաղորդում է The Times-ը՝ նշելով, որ Պուտինն արդեն հաստատել է իր մասնակցությունը տոնական միջոցառմանը: Ընտրված ամսաթիվը գրեթե համընկնում է Կրեմլին ուղղված` Թրամփի վերջնագրի ավարտի հետ։ Ավելի վաղ նա Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Հրապարակման համաձայն, որոշ չինացի վերլուծաբաններ և հասարակական գործիչներ կոչ են անում սեպտեմբերի 3-ի շքերթն օգտագործել` որպես միջազգային դիվանագիտական ժեստի հնարավորություն: Հայտնի չինացի ազգայնական Ջին Կանրոնգն ասել է. «Ինչո՞ւ չհամընկեցնել Թրամփի այցն այս շքերթի հետ: Եթե նա գա և մասնակցի, դա հզոր դրական ազդանշան կլինի աշխարհի համար: Չինաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները` միասին կանգնած. այս պատկերը կարող է խորհրդանշել խաղաղություն և կայունություն աշխարհում»:
Թայվանցի վերլուծաբան Վեն-Տի Սունը կարծում է, որ նման այցն ավելի օգտակար կլինի Պուտինի և Սիի համար, քան Թրամփի։ Նրա կարծիքով, խորհրդականները կարող են համոզել ԱՄՆ-ի նախագահին՝ չմասնակցել այս հանդիպմանը։