211652_close_icon

Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել hրադադարի շուրջ

views-count472 դիտում article-date 10:23 19-07-2025
Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների աջակցությամբ։

«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիներին և սուննիներին վայր դնել զենքերը և կառուցել նոր և միասնական սիրիական ինքնություն մյուս փոքրամասնությունների հետ միասին», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Հուլիսի կեսերին Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ տեղի ունեցան բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր ուղարկեց տարածաշրջան։ Իսրայելը պաշտպանեց դրուզ համայնքին և հարվածներ հասցրեց Դամասկոսին։

Նմանատիպ նյութեր