211652_close_icon
views-count1120 դիտում article-date 10:37 02-07-2025

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա hրադադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Առաջարկված համաձայնության ընթացքում աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի չի լավանալու, ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու», - գրել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր