211652_close_icon

Ռոմանոս Պետրոսյանը ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի. Ոսկան Սարգսյան

views-count1054 դիտում article-date 23:09 18-07-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։ Նա ոչ կրթությամբ, ոչ էլ մասնագիտական փորձով էլցանցերի հետ կապ չունի։ 1917 թ․ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլշևիկ կոմիսարներ կային, որոնց ուղարկում էին ամենապատասխանատու պաշտոնների, սակայն նրանք համապատասխան կրթություն ու այդ ոլորտում աշխատանքի փորձ չունեին։

Նիկոլ Փաշինյանի արտակարգ հանձնարարությամբ կոմիսարը Ռոմանոս Պետրոսյանն է։ ՀԷՑ-ի հազար ու մի խնդիրներով զբաղվելով՝ Ռոմանոս Պետրոսյանը ե՞րբ է ժամանակ գտնելու Բերդ համայնքից սերվածներին միավորող «Տավուշ» հայրենակցական միության համար, որի նախագահ վերջերս ընտրվեց»։

 

Նմանատիպ նյութեր