Թուրքիան ցանկանում է Մաքսային միության, Բելառուսի և Ղազախստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: Այս մասին այսօր Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հետ անցկացրած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Մենք քննարկեցինք հնարավոր համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանքային հանձնաժողով ստեղծելու և արդեն սեպտեմբերին ավելի մանրամասն քննարկումներ անցկացնելու շուրջ»,-ասել է նա:
Նշենք,որ ներկա պահին Թուրքիան Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ունի կնքած: