Եթե մտահոգություն չլիներ, պրոցես չէր իրականացվի. ՄԻՊ-ը՝ Սամվել Կարապետյանի հնարավոր nւնեզրկման մասին
Ես բազմիցս իմ հարցազրույցների շրջանակում նշել եմ՝ եթե առնվազն այս հարցերի վերաբերյալ մտահոգություններ չունենայի, այդքան պրոցեսներ չէինք իրականացնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով լրագրողի՝ Սամվել Կարապետյանի հնարավոր ունեզրկման գործընթացին:
ՄԻՊ-ը նշել է, որ կատարվում են ընթացիկ ուսումնասիրություններ և վերլուծություններ:
«Մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին, որը, ըստ էության, չի կարող պետությանն ասել իրավական գործընթացներ չիրականացնես, կամ հակառակը, ասել շատ լավ է, որ բոլոր գործընթացներով իրավական գործընթացներ են իրականացնում: Հիմա մենք պետք է այս բոլոր հարցերի հետ կապված կարողանանք վերջնական եզրահանգում ձևավորել», - ասել է Մանասյանը:
Պաշտպանն ասել է՝ նման հարցերի դեպքերում, որ պարբերաբար հրապարակայնորեն խոսում են՝ չի կարող մտահոգություններ չունենալ: