211652_close_icon

«Հարյուրավոր մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսվել են». փաստաբանը հաղորդում է ներկայացրել դատախազություն․ news.am

views-count1972 դիտում article-date 23:24 14-07-2025
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կապված իրավապահների կողմից ՀԷՑ–ի աշխատակիցների և Սամվել Կարապետյանի աջակիցների հեռախոսազանգերը գաղտնալսելու և ձայնագրությունների հիման վրա 11 անձի բերման ենթարկելու հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Տիգրան Հայրապետյանը։

«Երբ հուլիսի 4-ին հայտարարվեց, որ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաք է անցկացվելու, մամուլում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրություններ հրապարակվեցին։ Մամուլում մեկ տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ են տեղադրվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իբրև թե ոստիկանության ինչ–որ բաժին հետևում է մամուլի հրապարակումներին և տեսնում է այդ գաղտնալսումները, այնուհետև օպարատիվ հետախուզական միջոցառում են կազմակերպում և գտնում, թե ովքեր են հեռախոսյաին խոսակցության հասցեատերերը։ Դիմում են քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվում է քրեական վարույթ։ Օրենքով սահմանված է, որ հեռախոսային խոսակցությունն անձնական գաղտնիք է, և դա չի կարող գաղտնալսվել։ Հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու թույլտվությունը հազվադեպ դեպքերում է տալիս դատարանը, այն ժամանակ, երբ այդ անձինք նախապատրաստվում են կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ՀԷՑ–ի աշխատակիցներից և Սամվել Կարապետյանի աջակիցներից շատերի հեռախոսազանգերն են գաղտնալսվել, սակայն հրապարակվել են միայն մեկ տասնյակ հեռախոսազանգերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր