211652_close_icon

ՔԲԿ-ի զինաթափման գործընթացը պետք է շարունակվի անխափան. Օմար Չելիք

views-count595 դիտում article-date 14:42 13-07-2025
Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և դրա բոլոր ենթակառուցվածքների զինաթափման գործընթացը պետք է շարունակվի անխափան:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Անկարայում լրագրողներին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Այս գործընթացը պետք է շարունակվի անխափան։ Սա ներառում է զենքի հանձնումը դրա բոլոր ստորաբաժանումների և ճյուղավորումների կողմից։ Անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել ահաբեկչությունը՝ իր բոլոր անօրինական կազմավորումներով, գաղափարախոսական և ֆինանսական կառույցներով։ Մեր նախագահը երեկ ասաց, որ ահաբեկչությունից զերծ Թուրքիան օրինակ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։
 

Նմանատիպ նյութեր