Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել. Օմեր Չելիք
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Իսրայելը Իրանի վրա հարձակվելով՝ ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ գցող իր վայրագ ու բարբարոսական գործողություններին ևս մեկը ավելացրեց։ Մենք ամենաուժեղ ձևով դատապարտում ենք այս անօրինական հարձակումը։ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։ Սա բարբարոսական ագրեսիա է»,-գրել է Չելիքը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս զգուշացրել է Նեթանյահուի կառավարության «ցեղասպան գործողությունների» հետևանքների մասին, և ամբողջ աշխարհը պետք է լրջորեն ուշադրություն դարձնի այդ զգուշացումներին։
«Մինչև Գազայի հարցում Իսրայելի ցեղասպան գործողությունների դեմ միջազգային ճնշումը մեծանում է, Իսրայելը նոր հարձակում է սկսել՝ փորձելով շեղել ուշադրությունը իր ցեղասպանական արարքներից։ Եվ մինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, Իսրայելի այս հարձակումը կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը թշնամական է վերաբերվում բոլոր դիվանագիտական ջանքերին»,- նշել է նա։
Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի, Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։
«Ամբողջ աշխարհը պետք է միասնաբար և գործնական քայլեր ձեռնարկի այս դեմ»,-հավելել է նա։
Աղբյուր՝ Ermenihaber