211652_close_icon

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

views-count1204 դիտում article-date 12:38 12-07-2025
2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երկրորդ փուլում պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, որը թայ-բրեյքում զիջել է միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:

Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 7 փուլով:

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա:

Նմանատիպ նյութեր