211652_close_icon
views-count1537 դիտում article-date 23:50 09-07-2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների

Դոհայում բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների։

Մի շարք վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, հետևում է շարժման հայտարարությունից։

ՀԱՄԱՍ-ը ձգտում է, որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդների։ Սակայն մի շարք հիմնարար հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. մասնավորապես՝ Գազայում մարդասիրական օգնությունը, իսրայելական զորքերի դուրսբերումը և մշտական հրադադարի իրական երաշխիքների տրամադրումը։

Նմանատիպ նյութեր