211652_close_icon
views-count772 դիտում article-date 14:27 25-01-2025

«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների

ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդների: Փոխանցում է Azatutyun-ը։

Չորս կանանց դուրս են բերել Գազա քաղաքի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ:

Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի 50 պաղեստինցու մեկ պատանդառված զինվորականի դիմաց, մեկ քաղաքացիական պատանդի դիմաց էլ 30 պաղեստինցի բանտարկյալի։

Նմանատիպ նյութեր