211652_close_icon
views-count994 դիտում article-date 14:36 22-02-2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ևս երկու իսրայելցի պատանդ է փոխանցել Կարմիր խաչին, նրանցից մեկը գերության մեջ է եղել 10 տարի: Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը:

Պատանդների ազատ արձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պատանդներն արդեն գտնվում են հրեական կողմում: 

Պատանդները փոխանցվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատ արձակվածներն են Ավերա Մենգիստուն և Թալ Շոամը

Նշվում է, որ ևս չորս պատանդ, որոնք նախատեսվում է ազատ արձակել փետրվարի 22-ին, կհանձնվեն Կարմիր Խաչին՝ Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ ճամբարում:

Ավելի վաղ, 6 պատանդի ազատ արձակման մասին հայտնել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Նմանատիպ նյութեր