211652_close_icon

Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է

views-count6412 դիտում article-date 21:05 09-07-2025
Հուլիսի 4-ին Երևանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող գնացքի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել։

Այդ օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արին Բերդի 1-ին նրբանցքի 5/1 հասցեի մոտակայքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Նորագավիթի 4 կմ հատվածում, գծերը ստուգող գնացքի վարորդը՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Դ․-ն, հարվածել է գնացքի գծերի վրա հայտնված խոշոր եղջերավոր անասունին՝ կովին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Տեղում պարզվել է, որ սատկած կովը պատկանում է Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արամ Դ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր