211652_close_icon

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

views-count484 դիտում article-date 18:20 09-07-2025
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 9-ին Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆո քաղաքում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Հռոմի պապի հետ հանդիպումից առաջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լևոն XIV-ին իրեն ընդունելու համաձայնության համար։

Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, իրենց հանդիպման հիմնական թեման կլինի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի և իհարկե, մենք շատ ենք հույսը դնում Վատիկանի վրա, որ Վատիկանը և Նորին Սրբությունը կօգնեն մեզ բարձր մակարդակի հանդիպման վայր գտնել՝ այս պատերազմին վերջ դնելու համար», - ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր